ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Թուրքիան հարթում է միջուկային տեխնոլոգիաների զարգացման սեփական ճանապարհը

Թուրքիան հարթում է միջուկային տեխնոլոգիաների զարգացման սեփական ճանապարհը
15.09.2025 | 15:00

Թուրքիան սկսում է սեփական միջուկային ծրագիրը և, որպես առաջին քայլ, սկսում է հայրենական արտադրության միջուկային ռեակտորների արտադրությամբ։ Ռեակտորների արտադրության նպատակի մասին հայտարարել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը։

«Մենք նպատակ ունենք ստեղծել բարձր-տեխնոլոգիական ռեակտորներ հայրենական արտադրական հզորությունների՝ թուրքական արդյունաբերության օգնությամբ»,- հայտարարել է Քաջըրը։

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է Թուրքիան այսքան ներդրումներ կատարում միջուկային տեխնոլոգիաների ոլորտում։

Դեռևս 2018 թվականից և դրանից առաջ էլ Էրդողանը հայտարարում էր, թե ինչո՞ւ պետք է Իսրայելն ունենա միջուկային զենք, իսկ Թուրքիան՝ ոչ։ Այս թեզը զարգացնելով՝ Էրդողանը առաջ քաշեց «աշխարհը 5-ից ավելի է» սկզբունքը՝ պահանջելով մշտական տեղ ՄԱԿ Անվտանգության խորհրդում։

Հետո Էրդողանը սկսեց նաև աշխատել ու ավելի քիչ խոսել միջուկային զենքի անհրաժեշտության մասին։

Առաջին բանը, որ արեցին թուրքերը, դա տեղական մասնագետների Պակիստան «գործուղումն» էր, ովքեր այս կամ այն կերպ ներգրավվեցին պակիստանյան միջուկային ծրագրում։ Իհարկե, այստեղ սկզբունքը դեռևս 1967-ին թուրքական կառավարության որդեգրած «հավելյալ աշխատուժի արտահանման 5-ամյա պլանն» էր, որով Թուրքիան, զարգացած երկրներ իր աշխատուժը «արտահանելով», 5 տարի հետո ստանում էր բարձր մասնագիտացված աշխատուժ, որը և ներդրվում էր երկրի տնտեսական զարգացման մեջ:

Հիմա Էրդողանը նույն սկզբունքով փորձում է ստանալ միջուկային տեխնոլոգիաների զարգացման սեփական մասնագիտական բազա և հիմնել սեփական միջուկային ծրագիր։

Ի տարբերություն Իրանի, Թուրքիան ամեն ինչ անում է խիստ գաղտնի և քողարկված պայմաններում, ընդ որում, իր ծրագրի մեջ ներառում է արտաքին խոշոր ներդրումներ, որպեսզի ինչ-որ իմաստով ապահովագրի իր ծրագրի դեմ հնարավոր սաբոտաժից` Ռուսաստան-ԱՄՆ հակադրությունների վրա խաղալով։

Կարծում եմ, նաև այստեղ է խնդիրը, որ Իսրայելը մտահոգված է։ Վերջինս չի ցանկանում տարածաշրջանում տեսնել իրենից բացի այլ միջուկային տերություն, ինչը կխախտի ստեղծված ամբողջ անվտանգային կոնֆիգուրացիան։

Ավելի հեշտ է կանխարգելել, քան հետո դրա դեմ պայքարել։

Ի դեպ, Թուրքիայի հնարավոր միջուկայնացումը հակադիր է ո'չ միայն Իսրայելի, այլև Հունաստանի, Կիպրոսի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Եգիպտոսի, Իրաքի, Սիրիայի, Հնդկաստանի և նույնիսկ Ֆրանսիայի ու Ռուսաստանի շահերին։

Ինչպե՞ս կգործեն այս երկրները Թուրքիայի հնարավոր միջուկայնացման դեմ՝ ցույց կտա ժամանակը:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 872

Մեկնաբանություններ